Երէկ՝չորեքշաբթի մայիսի 16-ի երեկոյեան ժամը 19:00-ին «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ ,որտեղ ներկայ էին Մարզական միութեան վարչութիւնը և միւս միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները ,Հանրութեան հետ կապի կազմը , մարզական խմբերը մարզիչները ,պատասխանատուները նաև հրաւիրւած էին «Արարատ»-ի ֆուտբոլի այն խումբը որոնք մասնակցել էին Գարնանա՛ին խաղերին յանձնախմբի և մարզչի հետ :
Մարզիկները գնահատւեցին և գնահատագիր ստացան ՝ 42-րդ Համադպրոցական ,Գարնանային խաղերի,Երկրի և Թեհրանի մասշտաբում ձեռք բերած յաջողութիւնների առիթով :
Գնահատւեցին օրդ. վալիբալի խումբը, տղաների բասկէտբոլի Պատանեկան խումբը, տղաների բասկէտբոլի խումբը, օրդ.բասկէոտբոլի երիտ. խումբը, տղայոց և օրդ. սեղանի թէնիս, 42-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը և օժանդակող անհատներ
Խումբ առ խումբ լուսանկարւելուց յետոյ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն և խմբերը մեծ ոգևորութեամբ թողեցին սրահը:
Հ.Մ.«Արարատ»Կ.