Print this page
Ուրբաթ, 26 Հոկտեմբեր 2018 12:47
Rate this item
(1 Vote)

Հինգշաբթի հոկտեմբերի 25-ի երեկոյեան ժամը 8-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան հրաւէրով ներկայ էին Իրանի 50-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի անդամնեը, հանրութեան հետ կապը, բացման հանդիսութեան, բանակում և գրասենեակի կազմերը:


Բացման խօսքը արտայայտեց ընկեր Անուշաւան Իսաղուլեանը ապա օրւայ խօսքով հանդէս եկաւ Մարզական միութեան նախագահ ընկեր Հարմիկ Շահնազարեանը այնուհետև արտայայտւեցին Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը Ընկեր՝ Հրաչ Ղարախանեանը և վերջում ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ համահայական խաղերի փոխ նախագահ՝ ընկեր Սերոժ Մատթէոսեանը:
Վերջում ձեռնամուխ բոլոր ընկերները ստացան իրենց գնահատագրերը Մարզական միութեան վարչութեան ձեռամբ: Ջերմ մթնոլորտում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Լուսանկարներ