«106 տարի է ինչ պահանջում ենք պատասխան » կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արարատ մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց մեծ եղեռնի 106 ամեակին:
Ծրագրին ներկայ էին Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման յանձնախմբի նախագահ, Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան ընկերներ եւ մարզասէրներ: Ծրագիրը միաժամանակ ցրւում էր Արարատի ինստագրամից, ուղիղ հեռարձակմամբ:
Մրցումներին իրենց մասնակցութիւնը ունեցել Մարզական միութեան բռնցքամարտի մարզիկներ՝
1-Արթուր Քեշիշեան
2-Ալէքօ Հեշմաթի
3-Արգին Շահիջանեան
4-Էմիլ Մանսուրեան
5-Էմիլ Մուշկամբարեան
6-Գագիկ Զաքարեան
7-Ադէն Յարութիւնեան
Արմէն Սաբբահգոլեան երկրի Ա կարգի իրաւարար և Ա կարգի մարզիչ
Հարկ է նշել,որ ընկերը նաև ստացել է IBA-ի միաստղանի կարգը:
Մարզիկներից Արգին Շահիջանին հրաւիրւել է Թեհրանի հաւաքականի փորձերին մասնակցելու բռնցքամարտի երկրի Ախոյեանական մրցումների համար:
Արթուր Քեշիշեանը բոքսի ֆէդերացիայի տեխնիկական բաժնի կողմից հրաւիրւել է ազգային հաւաքականի փորձերին:
Ծրագիրը բացւեց Մարզական միութեան վարչութեան խօսքով նւիրւած Հայոց մեծ Եղեռնին: Ապա տեղի ունեցաւ չորս ընկերական մրցումներ, վերջում հրաւիրւեցին Ոգեկոչման յանձնախմբի նախագահ ընկ. Ալեքս Կարապէտեանը ով արտայայտւեց նաև օրւայ խօսքն ու խորհուրդը և Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովէլեանը,որը ևս ողջունեց ծրագիրը և Մարզական միութեան փոխնախագահ ընկ. Անահիտ Նազարեանը մարզիկներին գնահատագրերը շնորհելու համար: