Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2021 15:45
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, Հոկտեմբերի 22-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Պատասխանատուական և Գերագոյն կազմերի մասնաւոր դասընթացների հինգերորդ պահը:

Կազմերը 1 օրեայ արշաւ գնացին (غار رودافشان) քարանձաւ: Քարանձաւային մագլցումին (غار نوردی) զուգահեռ նաև ունեցան ժայռամագլցման աշխատանք (فرود و صعود) ։Աշխատանքը դժւար լինելով հանդերձ գոյութիւն ունէր հաճելի և մտերմիկ մթնոլորտ, սկաուտները դարձեալ հաւատարիմ մնալով իրենց նշանաբանին՝ « Բարձրացիր Բարձրացրու», օգնելով միմեանց ստեղծեցին անմոռանալի յուշեր:
Այս արշաւով աւարտւեց խմբերի Պատասխանատուական և Գերագոյն կազմերի զանազան աշխատանք-դասարանները, որը պարունակում էր 3 ուրբաթօրեայ աշխատանք, 1 արշաւ եւ 1 բանակում։