Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն Բարեկենդան։
Բարեկենդան բառացի նշանակում է՝ կենդանութիւն, բարի կեանք։
Բարեկենդանին մարդիկ զւարճանում են, երգում պարում և բացում են ճոխ սեղաններ, դիմակաւորւում ու կազմակերպում խաղեր։
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնն այս տարի ևս ամէն տարիների պէս, ի շարս միւս ազգային աւանդական տօների, փետրւարի 27-ի երեկոյեան նշեց Բուն Բարեկենդանը Մարզաւանի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ՝ ՏՆԱԿ-ում։
Սեղաններին շարւած էր աւանդական համեղ ուտեստներ և աղանդների ճոխ տեսականիի մատուցարան, որը պատրաստւել էր Երէցների միութեան կողմից։
Դիմակաւորւած հիւրերը երաժշտութեան և ջերմ մթնոլորտի ու աւանդական սեղանների շուրջ հաճելի պահեր անցկացրին իսկ
«Հէյ ջան ղափամա» երգով մասնակից երիտասարդ ու պատանիների հետ շրջպար բռնած նշեցին օրը։