Սոյն թւականի ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Արիների հատւածի թիւ 1-խումբը, ունեցել է մէկ օրեայ լեռնագնացական արշաւ <سنگ آلبرت> -ում ։
Խմբի պատասխանատու՝ Առաջ. Արութին Նովշադեանը դասաւանդեց լեռնագնացական կապերը ապա Վ.առաջ. Մհեր Աբդալեանի ուղեկցութեամբ ' խումբը վայրէջք կատարեց բնութեան գրկում, ի ցոյց դնելով հայ սկաուտի ֆիզիքական և մտային պատրաստւածութիւնը։