Փակման երեկոն կազմակերպել էր միութեան վարչութիւնը, հրաւիրելով այն ընկերներին որոնք այս աշխատանքում դերակատար էին:
Ձեռնարկի սկզբում միութեան նախագահ՝ ընկ. Անդրէ Գալստեանը ողջունելով ընկերների ներկայութիւնը, շնորհակալութիւն յայտնեց բոլոր ընկերներին՝ իրենց համագործակցութեան համար, Այգեստանի դժւար ու ծանր աշխատանքում: Ընկ. նախագահը նշեց որ բոլոր ընկերները կատարել են իրենց լաւագոյնը և միշտ եղել են վարչութեան կողքին որ աշխատանքը իր բոլոր դժւարութիւններով հանդերձ, կատարւի յաջող, բարձր որակով և արդիւնաւէտ:
Նա իր արտայայտութիւններից յետոյ, հերթը տւեց ներկաներին և ընկերները յայտնեցին իրենց տեսակետներն ու մտայղացումները միւս տարւայ աշխատանքի վերաբերեալ ու նաև շնորհակալութիւն յայտնեցին միութեան վարչութեանը հետևողական աշխատանքի ու նաև փակման երեկոյի կազմակերպման համար:
Ասուլիսի ընթացքում նաև արտայայտւեցին միութեան փոխնախագահ՝ ընկ. Ժանետ Թարվերդեանը և քարտուղարութեան պատասխանատու՝ ընկ. Արմինէ Գրիգորեանը:
Ձեռնարկի այս բաժնից յետոյ ընկերները ջերմ մթնոլորտում հիւրասիրւեցին ու առիթ ստեղծւեց ուրախ ժամանցի և մտքերի փոխանակութեան:
Ձեռնարկի վերջում ընկերները վայրը թողեցին բարձր տրամադրութեամբ և յուսացին որ միութեան բոլոր աշխատանքները լինի յաջող և արդիւնաւէտ: