Խումբը չորեքշաբթի նոյեմբերի 6-ին առաւօտեան ժամը 8:30-ին մեկնեց Ղեշմ կղզի, «Մահան» ընկերութեան չւերթով:
Կեցութեան համար նախատեսւել էր Պարսից Ծոցի ափում գտնւող «Խալիջ-է-ֆարս» հիւրանոցը: Ընկերները երեք օրերի ընթացքում այցելեցին կղզու տարբեր տեսարժան վայրեր, որոնց շարքում կարելի է նշել «دره ستارگان», «جزیره ناز», «جنگل حرا», «بازار درگهان», «جزیره هنگام», «Կենդանաբանական այգի», «Աւանդական տուն-ճաշարան», «Դելֆինների ծովափնեայ բնակավայր» և …
«Աւանդական տուն-ճաշարան»-ի յուշամատեանում ընկերները «Արարատ» Կազմակերպութեան անունից, հայերէն լեզւով յիշատակ են գրել: Յատկանշական է, որ սոյն յուշամատեանում տարբեր լեզուներով յուշեր էին գրել բազմաթիւ այցելուներ, որոնց շարքում նկատելի էր անգամ որոշ երկրների դեսպանների գրառումները:
Խումբը նոյեմբերի 8-ին երեկոյեան ժամը 8:00-ին, «Մահան» ընկերութեան չւերթով, լաւ տրամադրութեամբ` և մեծ գոհունակութեամբ՝ վերադարձաւ Թեհրան եւ յոյս յայտնեց, որ նման ձեռնարկներ` հնարաւորինս շատ կազմակերպւի միութեան յարկի տակ և բարձր գնահատեց միութեան վարչութեան աշխտանքը այս ուղութեամբ: