Print this page
Երկուշաբթի, 05 Մայիս 2014 13:47

Իրանի Վաստակավոր Արտիստ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ստեղծագործութիւնները՝ նւիրւած Հ.Մ.Ա.Կ.-ի 60 և 70-ամեակների առիթով

Rate this item
(5 votes)

   Ներկայացնում ենք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ», «Ծիծեռնակ» եւ «Արփա» երգչախմբերի վաստակաւոր խմբավար եւ գեղարւեստական ղեկավար՝ (1985 թւից մինչև 2002 թիւ), «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան անդամ եւ Իրանի վաստակաւոր արտիստ՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի Գեղարւեստական աշխատանքները նւիրւած՝ «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 60 եւ 70 ամեակներին.

 

 

Ռազմիկ Օհանեան

* Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ», «Ծիծեռնակ» եւ «Արփա» երգչախմբերի վաստակաւոր խմբավար եւ գեղարւեստական ղեկավար՝ 1985 թւից մինչև 2002 թիւ.

* Իրանի Մշակոյթի Նախարարութեան քառաձայն երգչախմբի խմբավար եւ գեղարւեստական ղեկավար .

* Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը Իրանի վաստակավոր արտիստի կոչման է արժանացել, իր երկար տարիների վաստակաւոր աշխատանքների բերումով Իրանի պետական մշակութային ոլորտում եւ վկայւել է Արւեստի առաջին կարգի Արւեստագէտի կոչման եւ դոկտորայի մակարդակով Իրանի պետական Մշակութային գերագոյն խորհրդի կողմից.

* Մայեստրօ Ռազմիկ Օհանեանին իր յաջողութիւնների համար՝ որպես հայ արււեստագէտ շնորհաւորել են՝ «Հայ փոքրիկ Երգիչների» միջազգային Ասոցիացիայի նախագահ՝Մայեստրօ Տիգրան Հեքեքեանը եւ «Հայ Երգչախմբային Դիրիժորների» ասոցիացիայի նախագահ՝ Գայիանէ Բաղդասարեանը:

 

Ղարաբաղ

 

Խօսք` Սերոժ Մարգարեանի

 

* Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան երկար տարիների անդամ եւ վաստակաւոր քնարերգու բանաստեղծ:

 

Երաժշտութիւն եւ գործիքաւորում՝ Ռազմիկ Օհանեան

Երգը գրւած է սիմֆոնիկ նւագախմբի եւ տենորի համար

 

Ստեղծագործութիւնը նւիրւած է՝ Հայ Մշակոյթային «Արարատ» Կազմակերպութեան 60-ամեակին.

* Ստեղծագործութիւնը արժանացել է «Սայեաթ Նովա 2003» լաւագոյն երգի համահայկական մրցանակաբաշխութեան դիպլոմին, եզրափակիչ փուլին մասնակցութեան համար :

 

* Ղարաբաղ ստեղծագործութիւնը, որպէս երկու միութենականների յաջող համագործակցութեան արդիւնք՝ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի նախագահութեամբ 60-ամեակի գործադիր յանձնախմբի կողմից արժանացել է գնահատագրի:

 

Սիրոյ Շշուկներ

 

Խօսք՝ Վարանդի

 

Երաժշտութիւն եւ գործիքաւորում կամերային նւագախմբի համար՝ Ռազմիկ Օհանեան

 

Երգը գրւած է տեխնիկապէս լայնածաւալ հնչեղութիւն ունեցող սոպրանոյի համար

 

Ստեղծագործութիւնը նւիրւած է՝ Հայ Մշակոյթային «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակին:

 

Ստեղծագործութիւնը կատարւելու է Հայաստանի Գիւմրի միջազգային «Վերածնունդ» փառատօնի հեղինակային բաժնում, «Կոմիտաս»-ի անւան կոնսերւատորիայի բաժնի ընթացաւարտ՝ Յասմիկ Յարութիւնեանի կատարմամբ:

 

Հարկ է նշել, որ Գիւմրի միջազգային «Վերածնունդ» փառատօնի 2013 թւականի մրցութիւններում, Ռազմիկ Օհանեանի ներկայացրած «Իմ Սէր Հայրենիք» ստեղծագործութիւնը նւիրւած Ապրիլեան եղեռնի 98 ամեակին, հեղինակային բաժնում գրաւել է առաջին կարգն եւ արժանացել ոսկէ մեդալի:

 

 

 

 

Last modified on Երկուշաբթի, 05 Մայիս 2014 19:08

Լուսանկարներ