Նախապէս յայտարարւած ծրագրի համաձայն, յունիսի 6-ի առաւօտեան ժամը 11:00-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակի առթիւ կազմակերպւած բացատրական հանդիպումը, որին ներկայ էին շուրջ 25-հոգի:
Կազմակերպիչ յանխնախումբը մանրամասնօրէն բացատրեց աւտօ-արշաւի ծրագիրը, և համապատասխան նիւթականը և կանոնակարգը:
Աւտօ-արշաւին մասնակցել ցանկացողները, արձանագրւելու համար պէտք է յունիսի 16-ին այցելելով Հ.Մ.Ա.Կ.-ի կայք-էջ (www.araratorg.org) համապատասխան բաժնում արձանագրւեն՝ նշելով իրենց խմբի բոլոր անդամների անունները և համապատասխան տեղեկութիւնները:
Նկատի առնելով, որ մասնակիցների թիւը սահմանափակւած է 15 մեքենայով, ուստի արձանագրւած ամենաառաջին 15 մեքենան միայն առիթ կունենայ մասնակցելու աւտօ արշաւին: Կայք-էջի համապատասխան ծրագիրը կաշխատի յունիսի 16-ի առաւօտեան ժամը 10-ից միայն:
Կայք-էջում արձանագրւած առաջին 15 մեքենայից, նւազագոյնը մեքենայի սեփականատէրը, որպէս պատասխանատու, ուրբաթ յունիսի 20-ին, ժամը 10-ին, Մարզաւանի «Շահբազեան» սրահում յանձնախմբիս կը վճարի համապատասխան գումարը ՝ ամէն մէկ անձի համար՝ 340 ԱՄՆ դոլար + 250,000 ռիալ և կստանայ ստացական:
Այնուհետև մասնակիցները մինչև յուլիսի 18-ը ժամանակ ունեն լրացնելու պահանջւած փաստաթղթերը:
Ուրբաթ յուլիսի 18-ի առաւօտեան ժամը 10-ին, բոլոր մասնակիցները պահանջւած բոլոր փաստաթղթերով պէտք է ներկայ լինեն Մարզաւանի «Շահբազեան» սրահում արձանագրութիւնը ամբողջացնելու համար:
Հարկ է նշել, յուլիսի 18-ին բացակայող կամ ոչ ամբողջական փաստաթղթերով ներկայացած անհատները կը համարւեն աւտօ-արշաւից հրաժարւածներ և նրանց գումարը կը վերադարձւի. Նրանց կը փոխարինեն կայք-էջում արձանագրւած հերթական խմբերը ըստ առաջնահերթութեան: