Թւականիս ուրբաթ Սեպտեմբերի 26-ին առաւօտեան ժամը՝ 11-ից սկսեալ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի լողաւազանների շրջափակը լեցուն էր մանուկների ներկայութեամբ:
«Արւեստից» միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած «Առաջին զանգ» բացօթեայ մանկական դաշտահանդէսը ջերմ ընդառաջում ունեցաւ թէ փոքրիկների և թէ ծնողների կողմից:
Խաղավայրը զարդարւած էր գունաւոր կրպակներով որոնք նախատեսւած էին «հողագործութեան և բաուսաբանութեան», «նկարչութեան», «թեփախաղի»,« թռիչքային խաղերի» և մի շարք ուրիշ խաղերի համար: Յատկանշելի է «Նայիրի» հրատարակչութեան գրքերի կրպակը, ուր Հայաստանից բերւել էր գունազարդ և գեղեցիկ գրքերով որտեղ արժանացաւ բոլորի ուշադրութեանը:
Նախախատեսւած էր նաև բուֆէ , որտեղ մատակարաւում էր տաք ճաշ:
Երեխաները մի քանի ժամ լիցքաթափւելուց յետոյ շատ ուրախ և դրական էներգիայով թողեցին խաղահրապարակը:
Հ. Մ. «Արարատ». Կ.-ի Արւեստից միութիւն