Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի ելոյթները Ուրմիոյ և Թաւրիզի մասնաճիւղերում
Մեծ պատիւ է մեզ, որ հինաւուրց Ատրպատականի Թեմում առիթ է ընծայւել Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արարատ» պարախմբի ելոյթը ներկայացնելու կազմակրպութեանս գործունէութեան 70-ամեակին նւիրւած, Ուրմիոյ, Թաւրիզի և Գեարդաբադի մասնաճիւղերի Վարչութիւնների հետ համագործակցաբար, Ուրմիոյ Կաթողիկէ և Թաւրիզի Հ.Ոսկանեան ազգային սրահներում:
«Արարատ» կազմակերպութիւնը իր բնոյթով մշակութային և մարզական լինելով, իր հիմնադրման օրւանից իսկ՝ ունեցել է թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր և մարզական ու սկաուտական տարբեր խմբեր, որոնք հէնց սկզբից ղեկավարւել են մասնագէտների միջոցով , և ունեցել են փայլուն ներկայութիւն Իրանահայ կեանքում, ու իր մասնաճիւղերով և աւելի քան 2000 անդամներով՝ ծաւալուն աշխատանք է իրականացրել հայապահպանման գործում որտեղ դաստիարակել է բազմաթիւ սերունդներ երիտասարդութեանը մէկ նպատակի շուրջ հաւաքելով:
Հայսաստանի վերանկախացումով բախտ շնորհւեց Հայաստանից հրաւիրել վաստակաւոր արտիստների և մասնագէտ ղեկավարների: Բարձր մակարդակ և հայկական շունչ ապահովելու մեր տարբեր խմբերի համար: Արդէն առիթ ստեղծւեց ուղղակի շփումեր ունենալու Հայաստանից հրաւիրւած վաստակաւոր արտիստների և մասնագէտ ղեկավարների հետ, բարձր մակարդակ ապահովելու խմբերի համար: «Արարատ» պարի դպրոցը ունենալով 16 տարիների անցեալ, ան ընդ մէջ ունեցել է մասնագէտ ղեկավարներ Հ.Հ.-ից, որի արդիւնքում յաջողել է կրթել այս ասպարէզում մասնագիտացած ուսուցիչներ և սերունդներ: Այժմ խումբը ունի շուրջ 70 աշակերտուհի և շարունակում է իր աշխատանքը հիմնաւորելով ներքին ուժերի վրայ ղեկավարութեամբ աւագ ուսուցչուհի՝ Անահիտ Աւետեանի, ուսուցչուհիներ ՝ Լինդա Սարգսեանի, Նատալի Մուրադեանի, Լինէթ Սարգսեանի, և փորձավարներ՝ Նարինէ Բանդարի և Սիւնէ Շահվալադեանի: Այս ձեռնարկը իրականացել է Ուրմիոյ և Թաւրիզի մասնաճիւղերի Վարչութիւնների համագործակցութեամբ :
Գիտակցելով, մասնաճիւղերի իրավիճակը՝ մարդուժի և հնարաւորութիւնների սահմանափակութիւնը, բարձր ենք գնահատում մասնաճիւղերի վարչութիւնների և իրենց անդամների սերտ համագործակցութիւնը, և շնորհակալ ենք իրենց ջերմ հիւրնկալութեան համար:
Վերջում հարկ ենք համարում մեր ողջոյնի ու երախտագիտութեան խօսքն ուղղելու Ատրպատականի թեմի Առաջնորդին, պատգամաւորական ժողովի անդամներին, Թեմական խորհրդին, Կաթողիկէ եկեղեցու պատասխանատուներին, և Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան ու Թաւրիզի Վարչութեան ու անդամներին, իրենց օժանդակութիւնների համար, նաև մեծ շնորհակալութիւն հանդիսատեսին, որ ձեր ներկայութեամբ ու քաջալերանքներով՝ նոր ուժ և աւիւն էք փոխանցելու մեր պարախմբին ու պարմանուհիներին:
Լիայոյս ենք, որ այս երեկոյ, սրահը պիտի թողնէք բարձր տրամադրութեամբ :
Ինչ խօսք՝ բոլորը կը հաստատեն, որ նման խմբային լուրջ աշխատանքները իրագործւում են եռակի ուժերի միասնութեամբ և դա միութեանն յանձնառու միութենականի, ծնողի և գիտակից սերնդի միութեան արգասիքն է ուստի շնորհակալութիւն բոլոր նւիրեալ ծնողներին, նրանք ովքեր իրենց զաւակներին ուղեկցում են «Արարատ»-ի պէս ազգային կենտրոններ և դեռ աւելին կատարում ամեն ջանք նման օրինակ աշխատանքների համար:
Պատեհ համարելով 2014 թւին Կազմկաերպութեանս 70-ամեակի շարան ձեռնարկներին բարեբաստիկ առիթներին կից ի ուրախութիւն բոլորի պիտի յայտնենք որ Կազմակաերպութեանս Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Համլեթ Խալոյեանը մշակութային և մարզական ոլորտներում Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութեան ընդլայման նւիրական աշխատանքի համար ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանի ձեռամբ, վերջին օրերում պարգևատրւել է «Մ.Խորենացի» շքանոշանով, որը մեծ պատիւ է թէ՛ կազմակերպութեան և թէ՛ համայն իրանահայութեան համար:
Այնուհետև Թաւրիզի մասնաճիւղի Վարչութեան նախագահ ընկ.՝ նժդիկ Աբրահամեանը իր ողջոյնի խօսքը ուղղեց Արւեստից միութեան, որը այսպիսի խանդավառութիւն է ստեղծում համայնքի մէջ և յաջողութիւն է մաղթում բոլորին:
Ապա Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը իր խօսքերում նշեց, որ մեծ պատիւ է համագործակցելու միմեանց հետ, մաղթելով միութենական ու ընկերական ջերմ յարաբերութիւն: Մէկ անգամ ևս շնորհաւորելով Կազմակերպութեան 70-ամեակը:
Վերջում քահանահայր Առաքել Տամտամեանի միջոցով ընթերցւեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գրիգոր Եպս.Չիֆթճեանի ուղերձը:
«Կազմակերպութեան հիմնադրութեան 70-ամեակի առթիւ առաջին հերթին սրտանց շնորհաւորում եմ բոլորիդ, Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան անունից:
Արւեստը և մշակոյթի բոլոր բնագաւառները իբրև հայապահպանութեան երաշխիք, ու ազգային ինքնութեան զօրեղ կռւան դաւանող ԱՐԱՐԱՏ Կազմակերպութիւնը, 70-տարիների փառաւոր ներկայութիւն է իրանահայ կեանքից ներս, անուրանալի դերակատարութեամբ:
Հայկական պարը իր շքեղութեամբ ու աւանդական երանգներով, հայ մարդը միայն կարող է ներկայացնել աշխարհին: Տարբեր ազգերի ու երկրների աւանդական պարերի միջից զատորոշւում է մերը, որովհետև մեր պատմութեան ուրախ թէ տխուր պահերին առնչւած է եղել, մեր վերքերին ու երգերին հարազատ թարգմանը հանդիսանալով:
Այսօր ձեր ներկայութիւնը մեր գաղութում, նշան է ոչ՛ թէ միայն վերապրումի, այլ հազար անգամ աւելի՛ ապրելու յոյս է ներշնչում բոլորիս: Ձեր պարերով մենք փոխադրւում ենք մեր հայրենի գաւառները, մեր նախնիների քաջ ներկայութիւնը զգալով մեր մէջ:
Այս ելոյթի համար շնորհաւորում եմ բոլորիդ, պարուսոյցից մինչև ամէնէն փոքրիկ մասնակիցը, որոնց փոխանցած շունչով շնչում ենք մեր հայկականութիւնը:
Թող անսպառ մնայ Արարատի մշակութային գանձը, որպէսզի միշտ իր արժէքներով հարստացնի մեր կեանքի խոպան դաշտերը» :
Աղօթալից օրհնութեամբ և գնահատանքով՝
Գրիգոր եպս. Չիֆթճեան
Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի
3 Հոկտ. 2014